Կլինիկական դեպքեր
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք
Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա
2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:
Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.
ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին: Նկատվում էր նաևսիստոլա-դիաստոլիկ շարժում դեպի ձախ փորոք` միթրալ փականի միջով (նկ. 1,2):
Նկ. 2 Էխոսրտագրություն (քառախոռոչ պատկեր). միքսոման միտրալ փականի մեջ
Վերել աորտան` 3,3սմ, ձախ նախասիրտը ա/հ` 6,2սմ, ձախ փորոքի դիաստոլիկծավալը` 166 մլ, ձախ փորոքի սիստոլիկ ծավալը` 93մլ, արտամղման ֆրակցիան` 44%: Դոպլեր հետազոտության ժամանակ հայտնաբերվեց միթրալ փականի 1+ ևեռփեղկ փականի 1+ անբավարարություն:
Ռենտգենագրաֆիա` կանգ արյան շրջանառության փոքր շրջանում, 0,1-0,2լ չափովհեղուկի առկայություն աջ պլևրալ սինուսում: Թոքարմատների պատկերի մգացում խրոնիկական բրոնխիտի տիպով: Սիրտը չափերով մեծացած է:
Լաբորատոր հետազոտություններ` առանց առանձնահատկության:
Նախնական ախտորոշում` ձախ նախասրտի նորագոյացություն (միքսոմա?), միթրալփականի անբավարարություն 1+, եռփեղկ փականի անբավարարություն 1+:
Նկ. 1 Էխոսրտագրություն (քառախոռոչ պատկեր). միքսոման ձախ նախասրտում
Հիվանդը հոսպիտալացվել է, 3 օր ստացել է միզամուղ և հակաառիթմիկ բուժում, որի ֆոնի վրա կլինիկական ախտանիշները նվազել են: Կատարվել է կորոնարոգրաֆիա (26.08.05), որի արդյունքում կորոնար հիվանդություն չի հայտնաբերվել:
27.08.05 կատարվեց վիրահատություն:
Կրծքավանդակը բացվեց միջին ստերնոտոմիաի միջոցով: Աորտան, վերին և ստորին սիներակները կանյուլյացվեցին և հիվանդը միացվեց արյան արհեստական շրջանառության ապարատին: Ձախ նախասրտի խոռոչը բացվեց և կատարվեց նորագոյացության ռևիզիա: Այն իրենից ներկայացնում էր ձվաձև գոյացություն, որը ոտիկի միջոցով կպած էր միջնախասրտային միջնապատին օվալ պատուհանի վերին լիմբիշրջանում: Բացվեց աջ նախասիրտի խոռոչը և կատարվեց միջնախասրտային միջնապատի օվալ պատուհանի վերին լիմբի մասնահատում, այնպես որպեսզի նորագոյացության ամրացման հատվածը մնա առաջացող միջնապատային լաթի (1,5x1,5սմ) կենտրոնում: Ձախ նախասրտի կողմից հեռացվեց նորագոյացությունը (7x6սմ) և ուղարկվեց հյուսվածքաբանական հետազոտության (նկ. 3):
Նկ. 3 Միքսոմա, իրական տեսքը
Սառը ֆիզիոլոգիական լուծույթի միջոցով կատարվեց ձախ նախասրտի և ձախ փորոքի լվացում` հյուսվածքային էմբոլիայի պրոֆիլակտիկայի նպատակով: 4-0 պրոլենով պարուրաձև կարվեց միջնախասրտային միջնապատի առաջացածդեֆեկտը, այնուհետև կարվեցին ձախ և աջ նախասրտային կտրվածքները: Ներարկիչի միջոցով կատարվեց սրտի գագաթի պուկնկցիա` օդային էմբոլիայի պրոֆիլակտիկայի նպատակով: Սրտի խոռոչները լցվեցին արյունով:
Սրտի աշխատանքը վերականգնվեց դեֆիբրիլյացիայի միջոցով (30Ջ), իսկ սինուսային ռիթմը վերականգնվեց էլեկտրական կարդիովերսիայի միջոցով (30Ջ): Հիվանդը անջատվեց արյան արհեստական շրջանառությունից և կրծքավանդակը փակվեց պատշաճ հեմոստազից հետո, թողնելով միջնորմի և աջ պլևրայի դրենաժներ: Առանց ինոտրոպ դեղորայքի հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, որտեղ և էքստուբացվեց 6 ժամ անց: Հետվիրահատական շրջանը անցավ առանց բարդությունների և 5 օր անց հիվանդը դուրս գրվեց:
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատեց ֆիբրոմիքսոմայի առկայությունը:
Կարդացեք նաև
Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...
Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...
Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...
Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...
‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...
Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...
Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն